Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հիմա էլ Տաջիկստանը

Հիմա էլ Տաջիկստանը
30.01.2009 | 00:00

ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ
Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, նոր սկանդալ է բորբոքվել Ռուսաստան-Տաջիկստան հարաբերություններում։ Պաշտոնական Դուշանբեն դժգոհ է ՈՒզբեկստան կատարած պետական այցի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությունից, թե Ռուսաստանը չի մասնակցի Կենտրոնական Ասիայում հիդրոկայանների կառուցման նախաձեռնություններին` առանց տարածաշրջանի երկրների համաձայնության։ Տաջիկստանում կարծում են, որ Ռուսաստանն այս քայլով խախտում է նախկին պայմանավորվածությունները, համաձայն որոնց, Մոսկվան պատրաստակամություն էր հայտնել ավարտին հասցնելու Ռոգունի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը։ ՈՒզբեկստանը դեմ էր այդ կայանի շինարարությանը` պնդելով, թե դա կրճատելու է իր ջրային ռեսուրսները։ Ջրի հարցը, առհասարակ, լուրջ խնդիր է Միջին Ասիայում դեռ խորհրդային ժամանակներից, և այժմ Դուշանբեում համարում են, որ Տաջիկստանի և ՈՒզբեկստանի տարածքով հոսող կենտրոնասիական գետերի ջրային ռեսուրսների օգտագործման հարցում Մոսկվան անցել է Տաշքենդի կողմը։
Տաջիկ քաղաքագետների ու փորձագետների կարծիքով, պաշտոնական Մոսկվան այդ քայլին է դիմել ՈՒզբեկստանի հետ գազային ոլորտում վերջին համաձայնագրերի կնքումն ապահովելու համար։ Մինչդեռ պարզվում է, որ Տաջիկստանում տեղակայված է ոչ միայն ռուսական ռազմակայան, այլև ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից այնտեղ է գտնվում Ռուսաստանի տիեզերական հետախուզության «Օկնո» կայանը։ Տաջիկ քաղաքական մեկնաբան Մուհամմադ Գոիբն այս կապակցությամբ նշել է. «Մենք չենք կարող անվերջ և անհատույց մեր տարածքում պահել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը և ռազմաբազաները։ Այդ ամենը մինչ օրս եղել է անվճար և այլևս ուղղակի անլուրջ է։ Տաջիկստանը, որպես ռազմավարական գործընկեր, ամեն ինչ անում է Ռուսաստանի համար։ Մենք մեր պետությունն ու ազգը դրել ենք Ռուսաստանի հնարավոր հակառակորդների հարվածի տակ։ «Օկնո» տիեզերական համալիրի նշանակությունը հայտնի է բոլորին, այն ապահովում է տիեզերական հետախուզությունը, պաշտպանում Ռուսաստանը, ենթարկվում է ՌԴ նախագահին` իբրև զինված ուժերի գլխավոր հրամանատարի։ Այսինքն` ռազմական գործողությունների դեպքում այդ օբյեկտը հայտնվելու է առաջնահերթ ոչնչացման ենթակա կառույցների ցանկում։ Իսկ դա Տաջիկստանի տարածքն է, այսինքն` մենք պաշտպանում ենք Ռուսաստանին, պատերազմի դեպքում մեզ վրա վերցնում առաջնային հարվածի ամբողջ ուժը։ Ռուսական ռազմակայանը և Այնիի ռազմական օդանավակայանը գտնվում են Տաջիկստանի տարածքում, բայց ռուսական զինուժը դրանցից օգտվում է բացարձակապես անվճար։ Ինչի՞ համար են տաջիկական իշխանություններն այդքան առատաձեռն Ռուսաստանի նկատմամբ, և ի՞նչ ենք մենք ստացել դրա փոխարեն»։ Տաջիկստանի պաշտոնական շրջանակներից արդեն եղել է տեղեկատվության արտահոսք, թե իրենք պատրաստ են վերանայելու Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3205

Մեկնաբանություններ